Դիզայներ
"Mehrabyan And Sons" LLC
Industry:
Art, Design
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է փորձառու Դիզայների, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին։
Պարտականություններ
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում
- Լոգոների նախագծում և իրականացում
- Կազմակերպության վեբ և սոցիալական էջերի համար գրաֆիկական նկարների պատրաստում
- Սլայդների և այլ գովազդային նյութերի, պաստառների պատրաստում
- Կազմակերպության կայքի դիզայնի փոփոխությունների իրականացում
- Կայքի դիզայնի փորձարկում և կատարելագործում
- Դիզայնի ուղեցույցների, ստանդարտների և լավագույն փորձի սահմանում
- Վաճաքների թիմի հետ աշխատանքների սինխրոնիզացում
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
- 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Photoshop-ի, Adobe Illustrator-ի գործնական իմացություն
- Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ Adobe Photoshop, Adobe Illustrator/ Corel Draw.
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
- Ինքնամոտիվացիա և եռանդ
- Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:
Առավելություններ
- ճաշարանի առկայություն,
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- ծառայողական ավտոբուսի առկայություն,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեով։