
Դիզայներ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է փորձառու Դիզայների, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին
Պարտականություններ
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում
- Լոգոների նախագծում և իրականացում
- Կազմակերպության վեբ և սոցիալական էջերի համար գրաֆիկական նկարների պատրաստում
- Սլայդների և այլ գովազդային նյութերի, պաստառների պատրաստում
- Կազմակերպության կայքի դիզայնի փոփոխությունների իրականացում
- Կայքի դիզայնի փորձարկում և կատարելագործում
- Դիզայնի ուղեցույցների, ստանդարտների և լավագույն փորձի սահմանում
- Վաճաքների թիմի հետ աշխատանքների սինխրոնիզացում
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
- 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Photoshop-ի, Adobe Illustrator-ի գործնական իմացություն
- Figma-ի հետ աշխատանքային փորձ
- Վեբ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն
- UI/UX սկզբունքների լավ իմացություն
- Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator և այլ վիզուալ դիզայնի գործիքներ
- Անիմացիաների պատրաստման գործիքների և տեսանկարահանող սարքերի հետ աշխատելու փորձ
- Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն
- Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
- Ինքնամոտիվացիա և եռանդ
- Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:
Առավելություններ
- ճաշարանի առկայություն,
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- ծառայողական ավտոբուսի առկայություն,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեով։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: