Get our free app. It won't take up space on your device

Digital Marketing Specialist

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/16/2026

Նկարագրություն

«Յազարյան Հոլդինգ»–ը փնտրում է փորձառու Digital Marketing Specialist-ի (Mid/Senior), ով կպլանավորի և կիրականացնի ընկերության թվային առաջխաղացման արշավները՝ նպաստելով բրենդի տեսանելիության բարձրացմանը և բիզնես նպատակների իրականացմանը։

Պարտականություններ

  • Մշակել, իրականացնել և շարունակաբար օպտիմալացնել թվային մարքեթինգային արշավները՝ ընկերության բիզնես և մարքեթինգային նպատակներին համապատասխան։
  • Կառավարել վճարովի գովազդային արշավները Meta, Google, Yandex և այլ թվային հարթակներում։
  • Պլանավորել գովազդային բյուջեները և ապահովել դրանց արդյունավետ օգտագործումը։
  • Տվյալների հիման վրա ներկայացնել առաջարկներ և իրականացնել անհրաժեշտ օպտիմալացումներ։
  • Հետևել կայքի և թվային հարթակների արդյունավետությանը, բացահայտել բարելավման հնարավորությունները։
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել հիմնական արդյունքներն ու եզրակացությունները։
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցների գործունեությունը և թվային մարքեթինգի նոր միտումները։

Պահանջներ

  • Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում։
  • Meta Ads, Google Ads և Google Analytics գործիքների գործնական իմացություն։
  • Գովազդային արշավների պլանավորման, կառավարման և օպտիմալացման փորձ։
  • Թվային ցուցանիշները վերլուծելու և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն։
  • Արդյունքահեն և վերլուծական մտածողություն։
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Մասնակցություն ընկերության կարևոր մարքեթինգային նախագծերին։
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10։00–19։00։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media