Get our free app. It won't take up space on your device

Digital Marketing Specialist

ARGE BUSINESS LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
9/30/2026

Նկարագրություն

<<ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ>> ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող Թվային մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից ներկայացվող ապրանքանիշների և կորպորատիվ թվային հարթակների թվային մարքեթինգային գործունեության պլանավորման, իրականացման և արդյունավետության ապահովման համար։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ընկերության և ապրանքանիշների թվային մարքեթինգային ռազմավարությունը։
  • Կառավարել սոցիալական մեդիայի հարթակները և համակարգել արտաքին գործակալությունների աշխատանքը։
  • Պլանավորել և վերահսկել թվային գովազդային արշավները (Meta, Google, YouTube և այլ հարթակներ)։
  • Կազմակերպել և համակարգել ինֆլյուենսերների և կոնտենտ ստեղծողների հետ համագործակցությունները։
  • Ապահովել ընկերության կայքերի և առցանց հարթակների բովանդակության արդիականությունը։
  • Զարգացնել ապրանքանիշների ներկայացվածությունը էլեկտրոնային առևտրի և մարքեթփլեյսների հարթակներում։
  • Հետևել և վերլուծել թվային մարքեթինգային ցուցանիշները (Reach, Engagement, Traffic, Conversions և այլն)։
  • Պատրաստել հաշվետվություններ և առաջարկություններ՝ արդյունքների բարելավման նպատակով։
  • Վերահսկել մեդիա բյուջեների ծախսերը և օպտիմալացնել արշավների արդյունավետությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում։
  • Հայերերնի գերազանց, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ։
  • Google Ads, Meta Ads, Google Analytics և այլ թվային գործիքների գործնական իմացություն։
  • Սոցիալական մեդիայի, կոնտենտ մարքեթինգի և ինֆլյուենսեր մարքեթինգի փորձ։
  • Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
  • Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և բարձր կազմակերպչական հմտություններ։

Հավելյալ նշումներ

Հաստիքը չի ենթադրում SMM մասնագետ։

Արտոնությունների փաթեթ`

  • Բժշկական ապահովագրություն
  • Կորպորատիվ միջոցառումներ և թիմային ակտիվություններ
  • Նվերներ տոների և կարևոր առիթների կապակցությամբ
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություններ
  • Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր


Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00
Company օverview
address
Address
47/1 Sharur Street, Yerevan, Armenia
address
Number of employees
151-500
website
Website
Phone
Phone
+374 98 199542

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։

Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։

Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media