
Դեկորացիայի բաժնի աշխատակից (սկսնակ)
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստանը փնտրում է դեկորացիայի բաժնի աշխատակցի, ով պատասխանատու կլինի ընկերության գովազդային դեկորացիաների նախագծման, մշակման և տպագրման և խանութ-սրահներում տեղադրման համար:
Պարտականություններ
- Համապատասխան նյութերի մշակում և ձևավորում
- Դեկորացիաների նախագծում, դիզայն և տպագրում
- Շաբաթական ակցիաների, գովազդային նյութերի պատրաստում, տպագրում և համապատասխան հատվածներում փակցնում, տեղադրում
Պահանջներ
- Corel draw
- Adobe photoshop
- Ստեղծագործելու հմտություն
- Տպագրական սարքերի և նյութերի հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- Թիմում աշխատելու հմտություն
- Սովորելու ցանկություն
- Ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելու կարողություն (աշխատանքը ենթադրում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն՝ կապված դեկորացիների տեղադրման հետ)
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան ընկերության գլխամասային գրասենյակ
Տրամադրվում է բժշկական ապահովագրության փաթեթ
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: