Դեղագործ-օպերատոր
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ
Location:
Shengavit, Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Industry:
Medical, Health
Նկարագրություն
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ն հրավիրում է աշխատանքի Դեղագործ-օպերատորի, ով կապահովի բժշկական կենտրոնի բաժանմունքների դեղորայքի և բժշկական պարագաների պատվերների, հաշվառման և ներքին շրջանառության պատշաճ կազմակերպումը։
Պարտականություններ
- ԲԿ-ի բաժանմունքներից դեղորայքի և բժշկական պարագաների պատվերների ընդունում և մշակում,
- Դեղորայքի մուտքի, ելքի և ներքին շարժի գրանցում համապատասխան համակարգում,
- Դեղերի և բժշկական պարագաների մնացորդների վերահսկում,
- Բաժանմունքների պահանջագրերի կազմում, գրանցում և համակարգում,
- Դեղորայքի տրամադրման գործընթացի կազմակերպում՝ սահմանված կարգի համաձայն,
- Դեղերի անվանումների, քանակների, սերիաների և ժամկետների ստուգում,
- Համակարգչային ծրագրում տվյալների մուտքագրում և թարմացում,
- Բաժանմունքների և դեղատան/պահեստի միջև արդյունավետ համագործակցության ապահովում,
- Ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ դեղագործական կամ համապատասխան ոլորտում,
- Դեղերի և բժշկական պարագաների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և տվյալների հետ ճշգրիտ աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- Բժշկական հաստատությունում կամ դեղատնային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Սթրեսային իրավիճակներում հանգիստ և արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,