
Դեղագետ-ապրանքագետ
AKG More Than a Pharmacy
Աշխատանքի նկարագրություն
ԱԿԳ Դեղատանն առկա է ազատ աշխատանքային հաստիք՝ պահեստի օպերատոր։
Աշխատանքային պարտականություններ
- Ստացվող ապրանքների ու պատվերների ընդունում;
- Պահեստում առկա ապրանքների հաշվառում;
- Դեղորայքի ու խնամքի միջոցների պատվերների կազմում;
- Ապրանքի մուտքագրում ծրագրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն դեղագիտության կամ բժշկության ոլորտում;
- Microsoft Office փաթեթի իմացություն;
- Ռուսերեն լեզվի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն;
- ՀԾ-ի իմացությունը կդիտվի առավելություն;
- Աշխատանքային փորձը պահեստում ցանկալի է։
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր՝ երկ․-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00
Աշխատավայրը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV մեր էլեկտրոնային հասցեին:
Ողջույն հարգելի թեկնածու։Ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է մեր մասին տեղեկատվությունը և այս էջում Դուք կգտնեք մեր՝ օրեցօր աճող և զարգացող ցանցի մասին հակիրճ տեղեկություն։
«ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն» ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է 2018 թվականին և հենց այդ ժամանակվանից մինչև այսօր մեր թիմը ջանք չի խնայում այս կարևորագույն ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար (աշխատավարձից մինչև աշխատակցի իրավունքների պահպանում)։ Մեր մասնաճյուղերը դեռևս տեղակայված են միայն Երևան քաղաքի տարածքում և ինչպես պարզ է դառնում մեր անունից՝ մեր ցանցում Դուք կգտնեք ոչ միայն դեղորայք, այլև խնամքի բարձրակարգ միջոցներ,դերմոկոսմետիկա, մանկական սնունդ, այլ կերպ ասած՝ ավելին քան կարող եք պատկերացնել։