Data Analyst
Sovrano
Նկարագրություն
Sovrano Company-ն փնտրում է վերլուծական մտածողությմաբ Տվյալների վերլուծության բաժնի աշխատակից / Power BI-ի իմացությամբ, ով կաջակցի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության, հաշվետվությունների պատրաստման, դաշբորդների մշակման և վաճառքի կանխատեսման գործընթացներին
Պարտականություններ
-
Power BI դաշբորդների մշակում և սպասարկում
-
Վաճառքի ինտերակտիվ դաշբորդների մշակման և պահպանման աջակցում Power BI միջավայրում։
-
Դաշբորդների պարբերական թարմացում՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը։
-
Օգտատերերի համար հասկանալի և կիրառելի հաշվետվությունների ապահովում։
-
Բարելավումների իրականացման աջակցում՝ հիմնված վաճառքի թիմի և ղեկավարության հետադարձ կապի վրա։
-
Աջակցություն աշխատակիցներին դաշբորդների օգտագործման հարցերում։
-
Վաճառքի տվյալների հավաքագրում, համակարգում և ճշգրտության ստուգում տարբեր ներքին աղբյուրներից։
-
Վաճառքի ցուցանիշների վերլուծություն՝ միտումների, շեղումների և օրինաչափությունների բացահայտման նպատակով։
-
Հիմնական KPI-ների մոնիթորինգ և հաշվետվությունների պատրաստում։
-
Փաստացի վաճառքի ցուցանիշների համեմատական վերլուծություն պլանային և ստացված տվյալների հետ։
-
Տարեկան վաճառքի պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծության աջակցում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում։
- Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
- Power BI-ի լավ իմացություն (պարտադիր)։
- Power BI-ում դաշբորդների կառուցման և սպասարկման փորձ։
- SQL և Python լեզուների իմացությունը կհամարվի առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա շաբաթ: Աշխատանքի սկիզբը 08։30, ավարտը՝ 17։30։
Առավելություններ
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
- Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
- Անվճար ավտոկայանատեղի։
Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։
«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
- Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
- Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
- Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
- Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
- Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN
Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։