Ցուցասրահի վաճառքի և հաճախորդների սպասարկման մասնագետ
4 Անկյուն
Նկարագրություն
4 Անկյուն կահույքի պարագաների մասնագիտացված խանութ-սրահը փնտրում է ակտիվ և նպատակասլված խորհրդատու/վաճառքի մասնագետ։ Կարևոր է վաճառքի գործընթացների լավ պատկերացումը, շուկայի ուսումնասիրության և նոր հնարավորություններ գտնելու ունակությունը։
Պարտականություններ
- Հաճախորդներին ապրանքատեսականու պատշաճ ներկայացում
- Խանութում կարգուկանոնի և ցուցադրության պահպանում
- Կազմակերպության վաճառքի քանակը և որակը բարձրացնող այլ աշխատանքներ
- Կազմակերպել հին ու նոր գործընկերների հետ պատվերների գործընթացը, վերահսկել նոր հաճախորդների ներգրավման գործընթացը
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ պարտադիր
- Կահուքի պարագաների վերաբերյալ գիտելիքների իմացություն
- Համակարգչային և վաճառքի ծրագրերի հիմնական գիտելիքներ
- Հաղորդակցման բարձր մակարդակ
- Կազմակերպչական ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 09։30-18։30
Ընկերությունը հիմնադրվել է 2023 թ․-ին
<<4 Անկյուն>>-ը կահույքի պարագաների և մեխանիզմների մասնագիտացված խանութ-սրահ է
Մեր թիմը զարգացող և դինամիկ է, որտեղ կարևորում ենք պատասխանատվությունը, մասնագիտական աճը և երկարաժամկետ համագործակցությունը։