Get our free app. It won't take up space on your device

Content Writer / Copywriter

Berdl

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 180,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Administrative, Clerical, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
10/2/2026

Նկարագրություն

Փնտրում ենք Content Writer / Copywriter։

Փնտրում ենք մարդու, ով իսկապես սիրում և կարողանում է գրել։

Մեզ պետք չէ պարզապես «տեքստեր հավաքող» Պետք է հեղինակ, ով կարող է հետաքրքիր թեմա գտնել, հասկանալ դրա էությունը և այն վերածել ընթերցվող, բնական ու հետաքրքիր նյութի։

Ինչով եք զբաղվելու․

  • գրել հոդվածներ կայքերի և բլոգների համար,

  • պատրաստել կարճ ու հետաքրքիր գրառումներ Telegram-ի և այլ հարթակների համար,

  • վարել միկրոբլոգներ,

  • ինքնուրույն գտնել հետաքրքիր թեմաներ, նորություններ և աղբյուրներ,

  • ռուսերեն կամ անգլերեն աղբյուրներից վերցված նյութը ոչ թե պարզապես թարգմանել, այլ վերամշակել և դարձնել լավ հայկական բովանդակություն,

  • մտածել հետաքրքիր վերնագրեր և նյութի մատուցման ձևեր։


Ինչ ենք ակնկալում․

  • հայերենի գերազանց իմացություն և գրագետ գրելաձև,

  • լավ ռուսերեն, անգլերենի իմացությունը՝ առավելություն,

  • հետաքրքիր, պարզ և բնական լեզվով գրելու կարողություն,

  • ստեղծագործ մտածողություն և թեմայի մեջ արագ խորանալու ունակություն,

  • պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։

  • AI գործիքներից օգտվել կարելի է և նույնիսկ պետք է, եթե դրանք օգնում են աշխատել ավելի լավ ու արագ։ Բայց վերջնական տեքստը պետք է գրված լինի մարդու համար, ոչ թե հնչի այնպես, կարծես ChatGPT-ն մենակ է աշխատել ամբողջ գիշեր։

  • SEO-ի հիմնական գիտելիքները կլինեն առավելություն։

Հավելյալ նշումներ

Եթե կարծում եք, որ լավ եք գրում, ուղարկեք ձեր CV-ն և ցանկալի է աշխատանքի 2-3 օրինակ։

Եթե նախկին աշխատանքներ չկան, կարող եք պարզապես ուղարկել ձեր գրած որևէ հետաքրքիր փոքր տեքստ։

Company օverview
address
Number of employees
1-15
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media