Content Creator
Free Style Group
Նկարագրություն
Content Creator-ը պատասխանատու է ընկերության և բրենդների համար գրավիչ, որակյալ և բրենդային պահանջներին համապատասխան տեսողական ու գրավոր բովանդակության ստեղծման, մշակման և կառավարման համար՝ նպաստելով բրենդի ճանաչելիության, հաճախորդների ներգրավվածության և վաճառքների աճին։
Պարտականություններ
Կոնտենտի ստեղծում
- Ստեղծել լուսանկարչական, վիդեո և տեքստային բովանդակություն սոցիալական հարթակների և մարքեթինգային արշավների համար։
- Մշակել ստեղծագործական գաղափարներ և կոնցեպտներ՝ բրենդի նպատակներին և արշավներին համապատասխան։
- Ստեղծել բովանդակություն տարբեր հարթակների համար՝ Instagram, Facebook, TikTok, YouTube և այլ թվային ալիքներ։
- Ապահովել, որ ամբողջ բովանդակությունը համապատասխանի բրենդի ոճին, արժեքներին և հաղորդակցման տոնայնությանը։
Լուսանկարահանում և տեսանկարահանում
- Կազմակերպել և իրականացնել ապրանքային, իմիջային և արշավային նկարահանումներ։
- Նկարահանել և մշակել լուսանկարներ ու տեսանյութեր՝ մարքեթինգային նպատակներով։
- Ստեղծել կարճ տեսահոլովակներ, պատմություններ և այլ դինամիկ բովանդակություն սոցիալական հարթակների համար։
Կոնտենտի պլանավորում և կառավարում
- Մասնակցել կոնտենտ պլանի մշակմանը և իրականացմանը։
- Ապահովել բովանդակության ստեղծման և հրապարակման ժամանակացույցի պահպանումը։
- Հետևել ոլորտի նոր միտումներին և առաջարկել նոր գաղափարներ բրենդի տեսանելիության բարձրացման համար։
Մշակում և ադապտացում
- Մշակել և խմբագրել լուսանկարներ և տեսանյութեր՝ ապահովելով բարձր որակ։
- Հարմարեցնել բովանդակությունը տարբեր հարթակների պահանջներին և թիրախային լսարաններին։
- Պահպանել բրենդային միասնական ոճը բոլոր հրապարակումներում։
Համագործակցություն
- Սերտ համագործակցել մարքեթինգի, բրենդի, էլեկտրոնային առևտրի և վաճառքի թիմերի հետ։
- Մասնակցել արշավների, միջոցառումների և նոր նախաձեռնությունների գաղափարների մշակմանը։
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել արտաքին գործընկերների, ազդեցիկ անձանց և ծառայություններ մատուցողների հետ։
Կրթություն և փորձ
- Բարձրագույն կրթությունը մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության, դիզայնի կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն։
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ կոնտենտի ստեղծման, սոցիալական մեդիայի կամ թվային մարքեթինգի ոլորտում։
Մասնագիտական հմտություններ
- Լուսանկարահանման և տեսանկարահանման հմտություններ։
- Տեսանյութերի և լուսանկարների մշակման ծրագրերի կիրառման փորձ։
- Սոցիալական մեդիայի հարթակների և դրանց առանձնահատկությունների լավ իմացություն։
- Տեքստեր գրելու և հաղորդակցման հմտություններ։
- Գրաֆիկական դիզայնի հիմնական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Աշխատանքը ՕՖԻՍԱՅԻՆ է:
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: