CNC հաստոցի օպերատոր
ASEDL LLC
Industry:
Production, Operations, Engineering
Deadline:
12/11/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Not required
Job posting has expired
Նկարագրություն
ԱՍԷԴԼ-ը նորաբաց գործարանի գերմանական արտադրության SCHUCO ալյումինե կոնստրուկցիաների մասնագիտացված արտադրամասի թիմին միանալու է հրավիրում CNC հաստոցի օպերատորի: Մասնագետի վերապատրաստումն աշխատավայրում կիրականացվի հրավիրված մասնագետների կողմից:
Մասնագետը գործարկելու է արտադրական հաստոցները, հետևելու է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում առաջարկելու է համապատասխան լուծումներ:
Պարտականություններ
- Իրականացնում է հումքի բեռնման գործընթացը;
- Կարգավորում է սարքավորումները և դրանց մասերը;
- Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի;
- Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում;
- Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում գործընկերների հետ (այդ թվում նաև օտարերկրացի), առաջարկում է համապատասխան լուծումներ;
- Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին;
- Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում;
- Ըստ անհրաժեշտության մաքրում է սարքավումները;
- Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները;
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Տեխնիկական կրթություն
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն
- Թիմային աշխատանքի հմտություն
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը/CV նշված էլ. փոստին: