CNC ֆրեզերային հաստոցի օպերատոր
ODD Craft
Նկարագրություն
ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում CNC ֆրեզերային հաստոցի օպերատորի՝ արտադրական թիմին միանալու համար։
Պարտականություններ
- CNC ֆրեզերային հաստոցի կառավարում և աշխատանքային գործընթացի վերահսկում,
- Հաստոցի համար աշխատանքային ֆայլերի և ծրագրերի պատրաստում,
- Արտադրական գործընթացի իրականացում՝ ըստ տեխնիկական առաջադրանքի և գծագրերի,
- Նյութերի կտրում, ֆրեզավորում և փորագրում,
- Հաստոցի պատշաճ շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկում,
- Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- CNC ֆրեզերային հաստոցով աշխատելու առնվազն 1 տարվա փորձ,
- ArtCAM, VCarve կամ այլ CAM ծրագրերի իմացություն,
- CorelDRAW և AutoCAD ծրագրերով աշխատելու հմտություն,
- DXF, DWG և G-code ֆայլերի հետ աշխատելու իմացություն,
- Տեխնիկական գծագրեր և չափագրություններ կարդալու կարողություն,
- Պատասխանատվություն և ճշգրտություն աշխատանքում,
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի–շաբաթ` 10:00–19:00:
Մանրամասների համար զանգահարել՝ 077 282 474
կամ ուղարկել ինքնակենսագրական նշված էլեկտրոնային հասցեին:
ODD Craft
ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:
ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․
- Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
- Ստենդների պատրաստում
- Տաղավարների պատրաստում և տեղադրում
- Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
- Ծավալային տառերի պատրաստում
- Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
- Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
- Օրգանական ապակուց դետալների պատրաստում
- Լազերային կտրում
- Դիզայն տպագրություն
- Ալյուկաբոնդի երեսպատում