Get our free app. It won't take up space on your device

CNC ֆրեզերային հաստոցի օպերատոր

Daroink LLC

Industry: Engineering
Deadline: 5/25/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Դարոյնք» ՍՊԸ-ն փնտրում է ֆրեզերային հաստոցի օպերատոր, ով կկարողանա կառավարել ֆրեզերային հաստոցը և զբաղվել դետալների նախագծման,գծագրման և մշակման աշխատանքներով:

Պարտականություններ

  • CNC ֆրեզերային հաստոցի կառավարում և աշխատանքային գործընթացի իրականացում,
  • Արտադրական դետալների գծագրում,
  • Գծագրերի հիման վրա դետալների մշակման ամբողջական ցիկլի իրականացում,
  • Արտադրության ընթացքում որակի վերահսկում և չափագրում,
  • Հաստոցի տեխնիկական վիճակի մշտադիտարկում և խնամք:

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստոցով,
  • Բարձրագույն կրթությունն ինժեներական ոլորտում ցանկալի է,
  • Տեխնիկական մտածողություն և ճշգրտության նկատմամբ ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի - շաբաթ՝ 09։00-18:00։

Company օverview
address
Address
Սևան փողոց, Երևան, Հայաստան
address
Number of employees
151-500
Phone
Phone
077923230

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media