Ճարտարապետ-դիզայներ
Yazaryan holding
Նկարագրություն
Փնտրում ենք Ճարտարապետ-դիզայների՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Մշակել ճարտարապետական և դիզայներական նախագծային լուծումներ՝ նախագծի ընդհանուր հայեցակարգին համապատասխան։
- Պատրաստել հատակագծեր, էսքիզներ, աշխատանքային գծագրեր և նախագծային այլ անհրաժեշտ նյութեր։
- Մշակել ինտերիերի և էքստերիերի լուծումներ՝ հաշվի առնելով տարածքի ֆունկցիոնալությունն ու գեղագիտական պահանջները։
- Պատրաստել նախագծերի եռաչափ մոդելներ և վիզուալիզացիաներ։
- Ընտրել և առաջարկել հարդարման նյութեր, գունային լուծումներ և նախագծին համապատասխան այլ տարրեր։
- Համագործակցել ինժեներների, կոնստրուկտորների և նախագծում ներգրավված այլ մասնագետների հետ։
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել նախագծային լուծումների ճշգրտումներ՝ շինարարական ընթացքին համապատասխան։
- Հետևել ճարտարապետության և դիզայնի ժամանակակից միտումներին և կիրառել նոր լուծումներ նախագծերում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ճարտարապետության, դիզայնի կամ հարակից ոլորտում։
- Ցանկալի է՝ առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
- AutoCAD, 3ds Max ծրագրերի լավ իմացություն։
- Revit, SketchUp, D5 Render, Lumion, Twinmotion ծրագրերի ցանկալի է միջին իմացություն։
- Ճարտարապետական և աշխատանքային գծագրեր կարդալու և մշակելու կարողություն։
- Տարածական մտածողություն, կոմպոզիցիայի և գունային համադրությունների լավ զգացողություն։
- Նախագծային խնդիրներին ստեղծագործ և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Կատարված աշխատանքների պորտֆոլիոյի առկայություն։
Հավելյալ նշումներ
«Յազարյան Հոլդինգ» – ն առաջարկում է`
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օր՝ 10։00–19։00։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։