Ճարտարապետ-դիզայներ
Renova Group
Նկարագրություն
"RENOVA GROUP" LLC-ին հրավիրում է փորձառու ճարտարապետի միանալու իր ընդլայնվող թիմին
Պարտականություններ
-
Կապ է հաստատում հաճախորդի հետ, համաձայնեցնում է այցելության ժամը և օրը, անհրաժեշտության դեպքում պահանջում է տարածքից լուսանկարներ,
-
Իրականացնում է ապակյա կոնստրուկցիաների նախագծման և չափագրման աշխատանքներ,
-
Հաճախորդներին ներկայացնում է առաջարկվող ծառայությունները,
-
Պլանավորում և վերահսկում է պրոեկտի գծագրության իրականացման, արտադրության և որակի ապահովման գործընթացները;
-
Համակարգում է արտադրության և տեղադրման գործընթացները, հաճախորդի հետ կապը,
-
Կատարում է համաձայնեցում պատվիրատուների հետ, առաջարկում է համապատասխան ճարտարագիտական և դիզայներական լուծումներ՝ այդ թվում նաև եռաչափ մոդելավորմամբ,
-
Պլանավորում է տեղադրման համար անհրաժեշտ աքսեսուարների պատվերը տեղադրման օրից 2 օր առաջ,
-
Քննարկում և ներկայացնում է հաճախորդին արտադրանքի տեղադրման գործընթացը և այն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները,
-
Ընդունում է պատվերներ՝ ըստ հաճախորդների ցանկության, իրականացնում է դրանց հետ կապված դիզայներա-նախագծային աշխատանքները, պատրաստում է աշխատանքային գծածգրերը և փոխանցում արտադրության, ինչպես նաև հետևում է պատվերի կատարման ընթացքին, որակին և ժամանակացույցին:
Պահանջներ
- կրթություն` բարձրագույն կրթություն ճարտարապետական, ճարտարագիտական կամ դիզայներական բաժիններում;
- աշխատանքային փորձ՝ աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
- պարտադիր հմտություններ՝ համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն՝ 3D Max, AutoCad, MS Office (Photoshop ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն);
- ցանկալի հմտություններ՝ ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն; կազմակերպվածություն՝ ժամանակի կառավարման, վերջնաժամկետների պահպանման հարցում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ, աշխատանքային ժամեր՝ 10։00 – 19։00։
Մանրամասների համար զանգահարեք 055 90-10-10 հեռախոսահամարով։
Մեր հասցեն է՝ Ծովակալ Իսակովի պողոտա 52/15։