Ճարտարագետ-տեխնիկ
Easy Sol
Նկարագրություն
Իզի Սոլ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ճարտարագետ-տեխնիկի
Պարտականություններ
1. Իրականացնել բոլոր մեխանիկական և էլեկտրական համակարգերի և սարքավորումների սպասարկման աշխատանքներ, որոնք իրենց մեջ ներառում են՝
- ջեռուցման համակարգ
- օդափոխության և օդորակման համակարգ
- էլեկտրամատակարարման համակարգ
- լուսավորության համակարգ
- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր
- հովացման համակարգեր
- Արձագանքել արտակարգ իրավիճակների ժամանակ ցուցված հրահանգներին։
- Կատարել անմիջական ղեկավարի բոլոր բանավոր և գրավոր կարգադրությունները:
- Իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի վարում, աշխատանքների բաշխում և դրանց կատարման հսկողություն:
- Ապահովել ինժեներական համակարգերի և սարքավորումների պատշաճ պահպանություն:
- Պատասխանատվություն կրել օբյեկտի ջեռուցման, հովացման, ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխման և էլեկտրական սարքավորումների անվտանգ շահագործման համար:
Պահանջներ
- համապատասխան կրթություն
- աշխատանքային փորձ
- արագ արձագանքելու ունակություն
- պատասխանատվություն և կազմակերպվածություն
- թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- երկուշաբթի-ուրբաթ 09:00-17:00, շաբաթ 09:00-14:00
Բնակելի համալիրների, բիզնես կենտրոնների և կոմերցիոն տարածքների համալիր կառավարում։