Get our free app. It won't take up space on your device
Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Engineering
Deadline:
9/4/2026

Նկարագրություն

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու, նպատակասլաց և մոտիվացված ճարտարագետ-նախագծողների միանալու մեր մասնագիտական թիմին։ Մեզ մոտ դուք կունենաք հնարավորություն մասնակցելու նշանակալի նախագծերի, զարգացնելու ձեր կարողությունները և աշխատելու միջավայրում, որտեղ գնահատվում են փորձն ու նվիրված աշխատանքը։

Աշխատանքային պարտականություններ

  • Նախագծերի կազմում,
  • Տեխնիկական փաստաթղթերի պատրաստում,
  • Գծագրերի և ծավալաթերթերի կազմում,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը ճարտարագիտության կամ հարակից բնագավառներում,
  • Նախընտրելի է 1 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
  • MS Word, MS Excel, AutoCAD ծրագրերի իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու և կադաստրային քարտեզներից օգտվելու ունակություն,
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին, վերջնաժամկետների պահպանում,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Համագործակցային մոտեցման և թիմային աշխատանքի պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, ընդմիջում՝ 13։00-14։00։

Company օverview
address
Address
Երևան Մովսես Խորենացու փող., 33 շենք, 6-րդ հարկ («Տաշիր» առևտրի կենտրոնի շենքում)
address
Number of employees
51-150

«Վոլիոս» ընկերությունը, որը հիմնադրվել է 2017 թ․-ին, ընդգրկում է ավելի քան 100 աշխատակից։ Ընկերությունը իրականացնում Է նախագծային աշխատանքներ՝ էլեկտրահաղորդման, նոր ենթակայանների շինարարության և վերակառուցման, ինչպես նաև արևային էլեկտրամատակարարման ոլորտում։ Մենք իրականացնում ենք նախագծեր, որոնք ձևավորում են ապագայի կայուն և անվտանգ էներգահամակարգը։ Իրականացվում են նաև լայնածավալ աշխատանքներ ռելեական պաշտպանության և գեոդեզիայի բնագավառներում։ Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, ինչպիսիք են AutoCAD, AutoCAD Civil 3D, ArchiCAD, Revit, SolidWorks, Corel Draw, ArcCatalog GIS, 1C, ArmEstimate, Grand Smeta թույլ են տալիս մեր մասնագետներին աշխատանքը կատարել անթերի և ժամանակին։

Ընկերության երկու ուղղվածություններն են՝ ներդրումային և նոր միացումներ։

Ընկերությունը առաջնորդվում է պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով և ժամանակակից լուծումներով։

«Վոլիոս» ընկերությունը ստեղծվել է նախաձեռնող և փորձառու մասնագետների կողմից: Մեր աշխատակիցները հանդիսանում են էներգետիկայի ոլորտի նախագծման բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Իսկ ընկերության երիտասարդ մասնագետները, ընկնելով ստեղծված փոխօգնության միջավայր, մեծ ոգևորությամբ վերցնում են ավագ սերնդի աշխատանքային փորձը։

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն ունի անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատներն ու լիցենզիաները։ Ընկերության աշխատակիցները պարբերաբար բարձրացնում են իրենց որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից։ Մենք աշխատանքին մոտենում ենք բարեխղճորեն՝ հետևելով «Անհնար ոչինչ չկա» սկզբունքին։

Գործունեության առաջին երկու տարում մեր ընկերությունը նվաճել է նախագծային ինստիտուտ անվանումը և 2019թ․ վերանվանվել «Վոլիոս նախագծային ինստիտուտ»։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
No dress code
No dress code
Preferential financial services
Preferential financial services
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media