Ծանր տեխնիկայի մեխանիկ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ փնտրում է ծանր տեխնիկայի մեխանիկի։
Պարտականություններ
- Հետևել ծանր տեխնիկայի անխափան աշխատանքին,
- Ժամանակին և պատշաճ կատարել վերջիններիս տեխնիկական սպասարկումը,
- Անհրաժեշտության դեպքում կատարել էլեկտրական և մեխանիկական հանգույցների նորոգման աշխատանքներ,
- Իրականացնել ամենօրյա ստուգումներ, անհրաժեշտության դեպքում նորոգումներ,
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել տեխնիկայի հիմնանորոգման աշխատանքներին,
- Իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն /բարձրագույն կամ միջին մասնագիտական/,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Ծանր տեխնիկաների նորոգման հմտություն,
- Համագործակցություն, նախաձեռնողականություն և նվիրվածություն,
- Պատասխանատվության զգացում։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։