Ցանցի զարգացման պատասխանատու
MG Group
Նկարագրություն
MG սուպերմարկետների ցանցը փնտրում է զարգացման պատասխանատուի
Պարտականություններ
- Վերլուծել խանութների վաճառքները և գտնել աճի հնարավորություններ
- Մշակել զարգացման ծրագրեր
- Ուսումնասիրել մրցակիցներին, շուկան և հաճախորդների պահանջները
- Համագործակցել առանձին բաժինների ղեկավարների հետ
- Բացահայտել վաճառքի նվազմանը նպաստող խնդիրները և առաջարկել լուծումեր
- Հաստիքից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է
- Աշխատանքային փորձը սպասարկման և հարակից ոլորտներում պարտադիր է
- Փնտրում ենք թիմային, պարաճանաչ և պատասխանատու աշխատակցի
- 1.C ծրագրի իմացություն
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 29 MG սուպերմարկետի և 8 MG լավաշների ցանց, MG HOME տնտեսական խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am