Get our free app. It won't take up space on your device

Ցանցային մենեջեր (Exclusive Pharm)

Talentus HR

Industry: Medical, Health, Executive, Upper Management
Deadline: 6/4/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր Exclusive Pharm դեղատնային ցանցը փնտրում է փորձառու, նախաձեռնող և պատասխանատու Ցանցային մենեջեր, ով կմիանա մեր թիմին՝ ղեկավարելու և վերահսկելու բոլոր մասնաճյուղերի աշխատանքը։

Պարտականություններ

  • Ղեկավարել դեղատնային մասնաճյուղերի գործունեությունը,
  • Վերլուծել և բարելավել վաճառքի և ֆինանսական ցուցանիշները,
  • Կազմակերպել ներքին աշխատանքային գործընթացները,
  • Ապահովել մասնաճյուղերի կայուն և արդյունավետ աշխատանքը,
  • Մշակել հաշվետվություններ ղեկավար կազմի համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ դեղագործություն, կառավարում կամ ֆինանսներ),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ ղեկավարող պաշտոնում,
  • Լավ իմացություն ֆինանսական գործընթացների, բյուջետավորման և վերլուծության վերաբերյալ,
  • Առաջնորդելու, պլանավորելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
  • Համակարգչային լավ իմացություն (MS Excel, հաշվապահական կամ ERP համակարգեր)։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Բարենպաստ աշխատանքային միջավայր։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
093829928

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

*

This field is required

Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media