Call Center մասնագետ
Yazaryan holding
Նկարագրություն
«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։ Մենք փնտրում ենք Call Center մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Մուտքային զանգերի պատասխանում
- Հեռախոսազանգերի կատարում
- Պրոֆեսիոնալ կերպով հաղորդակցվել հաճախորդների հետ անգլերեն և ռուսերեն լեզուներով
- Կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ հաճախորդների հետ
- Հաճախորդներին տրամադրել կազմակերպության ծառայությունների մասին տեղեկատվություն
- Բացահայտել հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, հետազոտել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/կամ այլընտրանքներ
Պահանջներ
- Օտար լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի գերեզանց իմացություն)
- Բարձրագույն կրթություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Լսելու ունակություն
- Կիրթ խոսք
Հավելյալ նշումներ
Յազարյան Հոլդինգը առաջարկում է՝
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
- Աշխատանքը 5–օրյա գրաֆիկով է՝ 10։00-ից 19։00
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։