Get our free app. It won't take up space on your device

Business operations & CRM manager

Premier Group

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Medical, Health, Executive, Upper Management
Deadline:
10/10/2026

Դերի մասին

Փնտրում ենք համակարգային մտածողությամբ և բարձր պատասխանատվության զգացումով Business Operations & CRM Manager, ով կստանձնի ընկերության բիզնես գործընթացների համակարգման, Bitrix24 CRM-ի զարգացման և տարբեր դեպարտամենտների աշխատանքների վերահսկման կարևորագույն գործառույթը։

Հիմնական պարտականություններ

  • Bitrix24 CRM-ի setup-ի, զարգացման և արդյունավետ օգտագործման կառավարում։
  • Ընկերության բիզնես գործընթացների CRM-ում ճիշտ արտացոլման և դրանց պահպանման վերահսկում։
  • Դեպարտամենտների կողմից առաջադրանքների ճիշտ լրացման, վերջնաժամկետներիի պահպանման և CRM-ի օգտագործման մոնիթորինգ։
  • Բոլոր դեպարտամենտների հիմնական KPI-ների և օպերացիոն մետրիկաների համակարգում և վերահսկում։
  • CRM-ից և այլ աղբյուրներից տվյալների հավաքագրում և վերլուծություն։
  • Ամսական Management / Operations հաշվետվության պատրաստում ընկերության ղեկավարության համար։
  • Խնդիրների, ուշացումների, խոչընդոտների և գործընթացներից շեղումների բացահայտում։
  • Բիզնես գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման առաջարկների մշակում։
  • Տարբեր դեպարտամենտների միջև գործընթացների և առաջադրանքների համակարգում։
  • Նոր գործընթացների և փոփոխությունների CRM-ում ներդրման և կիրառման վերահսկում։

Պահանջներ

  • 2–4 տարվա փորձ Operations, Project Management, Business Analysis, CRM Management, Process Management կամ հարակից ոլորտներում։
  • Բարձրագույն կրթություն Business Administration, Management, Economics, Data Analytics կամ հարակից ոլորտում։
  • Բիզնես գործընթացները հասկանալու, կառուցակարգելու և վերլուծելու կարողություն։
  • CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ։
  • Excel / Google Sheets-ի լավ իմացություն։
  • Տվյալների և հաշվետվությունների հետ աշխատելու լավ հմտություններ։
  • Բարձր կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Անկախ աշխատելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
  • Ուժեղ հաղորդակցման և համակարգման հմտություններ։
  • Խնդիրները բացահայտելու և լուծումներ առաջարկելու կարողություն։

Կցանկանայինք տեսնել

  • Bitrix24-ի հետ աշխատանքի փորձ։
  • KPI-ների և կատարողականի մետրիկաների հետ աշխատանքի փորձ։
  • Business Process Mapping-ի կամ process optimization-ի փորձ։
  • Dashboard-ների և management reports-ի պատրաստման փորձ։
  • Automation tools-ի հետ ծանոթություն։

Մենք փնտրում ենք

Մասնագետի, ով ոչ միայն կկառավարի CRM-ը, այլև կօգնի ստեղծել ավելի համակարգված, չափելի և վերահսկելի աշխատանքային միջավայր, որտեղ գործընթացները, առաջադրանքները և արդյունքները տեսանելի են, իսկ ղեկավարությունը կարող է որոշումներ կայացնել հստակ տվյալների հիման վրա։

Company օverview
address
Address
Բուզանդ 13
address
Number of employees
16-50

Premier Group-ը Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական և խորհրդատվական ընկերություն է՝ էսթետիկ բժշկության, դերմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ գինեկոլոգիայի, պոդոլոգիայի, վերականգնողական բժշկության և SPA ոլորտներում։

Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ «Elos Med» ՍՊԸ անվամբ, իսկ 2020 թվականին վերանվանվել է Premier Group։

Այսօր Premier Group-ը ներկայացնում է 50+ միջազգային բրենդ, որոնք ընտրված են՝ առաջնորդվելով առաջատար տեխնոլոգիաների, նորարարության, արդյունավետության և միջազգային բարձր չափանիշների սկզբունքներով։

Մեր պորտֆելն ընդգրկում է բժշկական սարքավորումներ, պրոֆեսիոնալ կոսմետիկա և մասնագիտացված կահույք, որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանի առաջատար կլինիկաներում և մասնագիտացված կենտրոններում։

Մենք ավելին ենք, քան պարզապես դիստրիբյուտոր։ Premier Group-ը միավորում է բժշկությունը, տեխնոլոգիաները, կրթությունն ու մասնագիտական զարգացումը՝ ստեղծելով էսթետիկ բժշկության ոլորտի համար ամբողջական և փոխկապակցված էկոհամակարգ։

Մեր նպատակն է բարձրացնել էսթետիկ բժշկության մակարդակը Հայաստանում՝ այն մոտեցնելով միջազգային չափանիշներին՝ ապահովելով առաջատար տեխնոլոգիական լուծումներ, շարունակական կրթություն և համալիր աջակցություն ոլորտի մասնագետներին ու կլինիկաներին։

Մենք առաջարկում ենք ոչ միայն միջազգային առաջատար արտադրանք, այլև մասնագիտական կրթություն և վերապատրաստում, տեխնիկական սպասարկում և աջակցություն, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ էսթետիկ բժշկության մարքեթինգի և կառավարման ոլորտներում։

Մեր հիմնական ուղղություններն են՝

  • Premier Distribution & Consulting — բժշկական տեխնոլոգիաների, սարքավորումների, կոսմետիկայի և մասնագիտական խորհրդատվության ուղղություն
  • Premier Clinic — էսթետիկ բժշկության ծառայություններ
  • Premier Group Cosmetics — պրոֆեսիոնալ կոսմետիկայի ուղղություն
  • Premier Academy — կրթական և մասնագիտական զարգացման հարթակ
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media