Բուժքույր (պահեստի և պատվերների պատասխանատու)
"Helios" Medical Center
Նկարագրություն
"Հելիոս" բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի պարտաճանաչ և համակարգված աշխատելու ընդունակ անձի՝ ստանձնելու պահեստի և պատվերների պատասխանատուի հաստիքը։
Աշխատանքային հիմնական գործառույթներ
- Դեղագործական, նյութերի և տնտեսական ապրանքների միասնական պահեստի վարում,
- Ապրանքների պատվերների պլանավորում, ձևակերպում և հաշվառում,
- Ապրանքների բացթողում մասնագիտական և տնտեսական ստորաբաժանումներին,
- Մատակարարների և գնորդների հետ փաստաթղթաշրջանառության իրականացում,
- Պահեստի վերահսկում,
- Պահեստի էլեկտրոնային ծրագրի լրացում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Բուժքույրական, հաշվապահական հաշվառման, ֆինանսական, դեղագիտական կամ դեղագործական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն),
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Բժշկական, կոսմետոլոգիական կազմակերպությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պահեստների, նյութական ռեսուրսների հաշվառման և բաշխման ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք հուսալի և կայուն բժշկական հաստատությունում,
- Արտահայտվելու, նախաձեռնելու և առաջնորդելու ազատություն,
- Մասնագիտական աճի և շարունակական զարգացման հնարավորություններ,
- Բաց, գործընկերային և հարգալից միջավայր, որտեղ լսում են ու վստահում։
Հավելյալ նշումներ
Կենտրոնի աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-կիրակի՝ 10։00 - 20։00։
Հելիոս բժշկական կենտրոնը հիմնադրվել է սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանի և Ֆիլիպ Փաթաթանյանի կողմից 2007 թ․ Երևանում՝ առողջ և գեղեցիկ ապրելակերպի գաղափարներով։
Մասնագիտացված է մաշկաբանության, էսթետիկ բժշկության, պլաստիկ վիրաբուժության և պոդոլոգիայի ոլորտներում՝ առաջարկելով նաև լաբորատոր (կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, միկրոբիոլոգիական), սպա և ախտորոշիչ ծառայություններ։
Հելիոս Բժշկական Կենտրոնը առաջարկում է լայն թվով ծառայություններ, որոնք նվիրված են մաշկի առողջությանը, երիտասարդացման ու էսթետիկ միջամտություններին՝ ժամանակակից պայմաններով և միջազգային չափանիշներով: Թիմի փորձը, բարձր որակը և հաճախորդների դրական տեսակետները՝ կարևոր ցուցիչներ են։