Բուժքույր
Չինական բժշկական կենտրոն
Նկարագրություն
Չինական ավանդական բժշկության և ասեղնաբուժական կենտրոնը հրավիրում է աշխատանքի պատասխանատու, բարեհամբույր և կազմակերպված բուժքրոջ՝ համալրելու մեր մասնագիտական թիմը։
Պարտականություններ
- Հիվանդների ընդունման և գրանցման գործընթացի կազմակերպում։
- Բժշկի հանձնարարականների կատարում և աջակցություն բուժական գործընթացում։
- Ասեղնաբուժական և այլ բուժական սենյակների նախապատրաստում։
- Բժշկական գործիքների և պարագաների մաքրության, ստերիլության և պատշաճ պահպանման ապահովում։
- Բուժական ընթացակարգերի ժամանակ հիվանդների ուղեկցում և վերահսկում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն բուժական կրթություն։
- Գործնական փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, բարեհամբույր և հոգատար վերաբերմունք հիվանդների նկատմամբ։
- Կազմակերպվածություն և կարգապահություն։
- Ցանկալի է մինչև 40 տարեկան։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք և մրցունակ աշխատավարձ։
- Աշխատանք մասնագիտական և բարեկամական միջավայրում։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային պայմաններ։
Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և նպաստել մարդկանց առողջության բարելավմանը, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։