Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար
Accept™ | Smart BPS - Powered by People
Ընկերության և պաշտոնի նկարագիր
Մեր գործընկերը ներմուծման և վաճառքի ոլորտում երկար տարիներ գործող խոշոր կազմակերպություն է, որն ընդլայնում է իր թիմը՝ փնտրելով փորձառու Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար։ Այս պաշտոնը հնարավորություն է ընձեռում միանալու պրոֆեսիոնալ անձնակազմին՝ ստանձնելով ռազմավարական կարևորության դեր, որն ուղղված է վաճառքի գործընթացների արդյունավետ կառավարմանը, գնումների օպտիմալ պլանավորմանը և ընկերության կայուն աճի ապահովմանը։
Նշում. Գործատուի գաղտնիությունը և մեր հավաքագրման գործընթացը պաշտպանելու նպատակով՝ գործատուի մասին ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի երկրորդ փուլի ընթացքում:
Աշխատանքի նկարագիր
- Պաշտոն․ Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար
- Ոլորտ․ Տնտեսական ապրանքների ներմուծում և վաճառք
- Վայր․ ՀՀ, ք. Երևան
- Զբաղվածության տեսակ․ Լրիվ դրույք, աշխ. պայմանագիր
Աշխատանքային գրաֆիկ․
- Շաբաթական 5 օր, ժամը՝ 09։00 - 18։00․ ամսական 1 շաբաթ օր ևս աշխատանքային է։
- Հիբրիդային գրաֆիկ (50% գրասենյակային, 50% դաշտային)
Հիմնական պարտականություններ
Ընթացիկ/ամենօրյա գործառույթներ
- Վաճառքի թիմի ամենօրյա կառավարում, վաճառքների ամենօրյա մոնիտորինգ, առավոտյան հանդիպումների անցկացում:
- Հաճախակի (ըստ պահանջի) գրավոր և բանավոր հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ:
- Վաճառքի արդյունքների ընթացիկ վերահսկում, առօրյա խնդիրների օպերատիվ լուծում։
- Այցելություններ առևտրային օբյեկտներ (հատկապես ցանցային խանութներ)՝ դաշտային աշխատանքների վերահսկման և պայմանավորվածությունների կատարման ստուգման նպատակով:
Պարբերական և ռազմավարական գործառույթներ (Շաբաթական, ամսական, տարեկան)
- Տարեկան գնումների պլանի կազմում, ամսական պատվերների տեղադրում, եռամսյակային պլանավորման հանդիպումների մասնակցություն և գնումների պլանի անհրաժեշտ ճշգրտումների իրականացում։ Ամսական վաճառքի պլանի բաշխում ըստ տարածքների և թիմի անդամների։
- Շաբաթական, ամսական և ըստ պահանջի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
- Մրցակցային միջավայրի և շուկայի միտումների պարբերական ուսումնասիրություն: Մարքեթինգային ռազմավարության շրջանակներում միջոցառումների պլանավորում, բյուջետավորում և արշավների արդյունավետության գնահատում։
- Գործընկերների հետ կոմերցիոն պայմանների համաձայնեցում, կամ տարեկան վերանայում, ինչպես նաև պայմանագրերի կազմման ընթացքի վերահսկում:
- Պարբերական գործուղումներ մարզային մասնաճյուղեր (օր․՝ Գորիս, Գյումրի, Վանաձոր):
Նշում․ ընկերությունը տրամադրում է վառելիքի փոխհատուցում, ինչպես նաև հոգում է կեցության ծախսերը՝ երկու և ավելի օր տևողությամբ գործուղումների դեպքում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթությունը էկոնոմիկայի կամ բիզնեսի հետ փոխկապակցված այլ ուղղություններում խիստ ցանկալի է:
- Վաճառքում աշխատանքային փորձը հանդիսանում է պարտադիր պայման (դիստրիբյուցիայի ուղղությունը կդիտարկվի որպես առավելություն):
- Անգլերեն և ռուսերեն լեզուների հաղորդակցական մակարդակ (նախընտրելի է B1 կամ ավելի բարձր):
- Excel-ի բավարար գործնական իմացություն, MS Office փաթեթին տիրապետում (1C ծրագրի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր)։
- Սեփական ավտոմեքենայի առկայություն (բացակայության դեպքում մոտ ժամկետում ձեռք բերելու հնարավորություն):
Փափուկ հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և նոր պայմաններին արդյունավետորեն ադապտացվելու ունակություն:
- Պատասխանատվության զգացում։
- Ժամանակի արդյունավետ կառավարում և ճշտապահություն:
For over 20 years, Accept™ has shaped how companies in Armenia and beyond hire, grow, and lead—by setting the standard, not following trends.
More than an HR consultancy,
We're your partner in building smart, human-centered workplaces.
From tailored HR solutions to talent matchmaking, we connect the right people with the right opportunities—helping businesses grow and professionals thrive.
We don’t just build systems; we empower people, turning change into growth and HR into your greatest advantage. Because every team is different—and every challenge is an opportunity to evolve.