Բրենդային խանութի վաճառողուհի
"Apache Group" LLC
Նկարագրություն
Apache Group ՍՊԸ-ն փնտրում է դրամարկղային գործառնություն, վաճառք և խորհրդատվություն իրականացնող անձանց։
Կարող են դիմել նաև ուսանողները։
Պարտականություններ
- Խորհրդատվություն և սպասարկում իրականացնել՝ բարեհամբույր և սիրալիր,
- Հետևել տեսականու դասավորությանն ու արժեքների համապատասխանությանը,
- Աջակցել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
- Դրամարկղի կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացում,
- Հատիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Բարեկիրթ հաղորդակցման հմտություններ,
- Օտար լեզվի և 1C իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10։00-19։00։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։