Բժշկական պարագաների վաճառքի մասնագետ
Diavant LLC
Նկարագրություն
«ԴԻԱՎԱՆՏ» ՍՊ ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի հրավիրում բժշկական պարագաների վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Բժշկական արտադրատեսակների և պարագաների ներկայացում և վաճառք բժշկական ծառայություններ մատուցող կենտրոններին, անհատ մասնագետներին և միջազգային հովանավոր կազմակերպություններին,
- Բժշկական պարագաների շուկայի մասին բարձր աստիճանի տեղեկացվածություն, տեսական և պրակտիկ գիտելիքներ կիրառման և աշխատանքի վերաբերյալ,
- Կոմերցիոն առաջարկների կազմում, արտադրատեսակի "արտադրողի պահեստից մինչև օգտագործող" ամբողջ ցիկլի պլանավորում և ծախսերի հաշվարկ,
- Գնային հաշվարկի իրականացում, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում,
- Պոտենցիալ գնորդների համար գնային առաջարկների պատրաստում, գնորդների հետ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ, տենդերների մասնակցության համար գների և տեխնիկական բնութագրերի տրամադրում սահմանված ժամանակահատվածում,
- Արտասահմանյան և տեղական պատվիրատուների հետ, ըստ անհրաժեշտության, նամակագրության և հեռախոսազանգերի իրականացում,
- Ըստ անհրաժեշտության՝ ընկերությունը ներկայացնելու նպատակով ցուցահանդեսներին (EXPO) մասնակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բժշկական, դեղագիտական կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն),
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն,
- Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն,
- Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ.
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Համակարգչային հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն,
- Դասընթացներ:
Diavant LLC was founded in 2008. It represents medical imaging equipment from leading manufacturers in radiological field. Diavant LLC offers High-End Ultrasound systems, Computed Tomography, MR, Angiography systems, Universal R/F X-ray systems and more.