Բժշկական ներկայացուցիր
Pharm Etalon Plus LLC / Sandoz
Մենք փնտրում ենք Բժշկական Ներկայացուցչի, ով կմիանա առաջատար միջազգային բրենդի թիմին և կնպաստի դեղամիջոցների արդյունավետ առաջխաղացմանը շուկայում։
Մենք առաջարկում ենք երկարաժամկետ համագործակցություն, որը հիմնված է վստահության, արդյունքի և մասնագիտական աճի վրա։
Քո դերը
Դու կլինես մեր բրենդի դեմքը՝ բժիշկների, դեղատների և բժշկական հաստատությունների հետ աշխատելիս։
Քո հիմնական առաքելությունն է՝ ապահովել դեղամիջոցների արդյունավետ առաջխաղացումը շուկայում։
Ինչո՞վ կզբաղվես
- Պլանավորել և իրականացնել կանոնավոր այցեր բժիշկների, դեղատների և բժշկական հաստատությունների
- Կանոնավոր աշխատել դեղատների և բժշկական հաստատությունների հետ
- Մասնակցել և կազմակերպել մասնագիտական հանդիպումներ, սեմինարներ
- Վստահ և գրագետ արձագանքել բժիշկների հարցերին
- Կառավարել հաճախորդների բազան (CRM կամ ներքին համակարգ)
- Մշտադիտարկել մրցակիցների ակտիվությունը շուկայում
- Ներկայացնել պարզ և հասկանալի հաշվետվություններ
Ո՞վ է մեզ պետք
- Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթությամբ
- Ցանկալի է փորձ բժշկական ներկայացուցչի դերում
- Ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններով
- Ինքնուրույն աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողությամբ
- Արդյունքներին կողմնորոշված և մասնագիտական աճի մոտիվացիայով
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
Ի՞նչ ենք առաջարկում
✔ Կայուն աշխատանք ուժեղ բրենդի հետ
✔ Բարձր և մրցունակ եկամուտ + բոնուսային համակարգ
✔ Ճանապարհային ծախսերի փոխհատուցում
✔ Բժշկական ապահովագրություն
✔ Հեռախոսային փաթեթ
✔ Տարվա ընթացքում հանգստյան օրեր ընկերության հաշվին
✔ Մոտիվացիոն ծրագրերի մասնակցություն
✔ Շարունակական ուսուցումներ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից
Եթե դու ամբիցիոզ ես, սիրում ես սովորել և աճել՝ միացիր Sandoz բրենդի թիմին։
Դիմիր և եկ աշխատենք արդյունքի համար, ոչ թե պարզապես ժամերի։
Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:
Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։
Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։