Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ներկայացուցիչ

Ավերսի Ռացիոնալ

Location: Yerevan
Employment type: Full Time
Industry: Medical, Health
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է բժշկական ներկայացուցիչ՝ ապրանքատեսականու տարածման, առաջխաղացման և շուկայում ամրապնդման համար։

Պարտականություններ

  • Ապահովել ընկերության արտադրանքի առաջխաղացումը և խթանել առավելագույն վաճառք` հատկացված տարածքում,
  • Այցելություններ. բժիշկներին, դեղատներ և դեղագործական ոլորտի աշխատողներին,
  • Վարել հատկացված տարածքի հաճախորդների տվյալների բազա, դասակարգելով դրանք ընկերության կողմից ընդունված կանոնների համաձայն,
  • Կատարել ընթացիկ և հրատապ հաշվետվությունները,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպած գովազդային արշավներին,
  • Նոր գործնական հարաբերությունների ստեղծում,
  • Ոլորտին համապատասխան հետազոտությունների իրականացում,
  • Վաճառքի պլանավորում և հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն դեղագործական / բժշկական կրթություն,
  • Նմանատիպ աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի կդիտարկվի, որպես առավելություն,
  • Համակարգչային բազային ծրագրերի իմացություն՝ Word, Exсel, internet,
  • Օտար լեզուների իմացություն. ռուսերեն՝ ցանկալի, անգլերենի իմացությունը կդիտարկվի, որպես առավելություն,
  • Արդյունքի կողմնորոշում, թիմային մոտեցում աշխատանքին, հաճախորդների կողմնորոշման, վաճառքի հմտությունների,
  • Բանակցային և ներկայացման հմտություններ,
  • Վարորդական իրավունքի առկայություն և վարման փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Կազմակերպությունը տրամադրում է.

  • Բարձր աշխատավարձով պայմանագրային աշխատանք,
  • Աշխատանքային գրանցում,
  • Մասնագիտական և աշխատանքային աճի հնարավորություն,
  • Ուսուցման և մասնագիտական հմտացման հնարավորություն արտերկրում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա` 9:00-18:00:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե։

Company օverview
address
Number of employees
1-15

«Ավերսի-Ռացիոնալ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին Վրաստանում:

Այն եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոշոր դեղագործական ձեռնարկություն է, որն արտադրում է անվտանգ, արդյունավետ, մատչելի և բարձրորակ արտադրանք՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր, միաժամանակ ընդլայնելով իր արտադրական տարածքները, ինչը կապված է արտադրանքի նկատմամբ պահանջարկի աճի հետ:

Կազմակերպությունն իր առաջին արտադրանքը թողարկել է 2005 թ-ին, իսկ ներկայումս ունի մոտ 200 տեսակ արտադրանք՝ հաբեր, պատիճներ, օշարակներ, էմուլսիաներ, սուսպենզիաներ, կաթիլներ, հեղուկներ, ներարկվող լուծույթներ, փոշիներ, գելեր և քսուքներ:

Ապրանքների իրացումն իրականացվում է ինչպես  տեղական շուկայում, այնպես էլ Ասիական, Աֆրիկական և Եվրոպական մի շարք երկրներում:  Ընկերությունն ունի նաև որակի հսկողության գերժամանակակից ֆիզիկաքիմիական և մանրէաբանական լաբորատորիա:

«Ավերսի-Ռացիոնալ»-ը մշատպես կատարելագործվում է և ձգտում բավարարել իր հաճախորդների պահանջները: Կազմակերպության ճիշտ մոտեցումն ու քաղաքականությունն ապահովում են բարձր պահանջարկ ոչ միայն վրացական շուկայում, այլ նաև արտաքին շուկաներում, ինչը նրա հուսալիության և բարձր որակի արդյունքն է:

2017թ.-ից «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է «Ավերսի-Ռացիոնալ»-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստամում: 

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media