Բժշկական ներկայացուցիչ
"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Նկարագրություն
Պահանջվում է արական սեռի դեղագետ, դեղագործ «Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունում բժշկական ներկայացուցիչ աշխատելու համար:
Թեկնածուն պետք է պարտադիր ունենա դեղատնային աշխատանքի փորձ:
Պարտականություններ
- Այցելություններ բժշկական կենտրոններ և դեղատներ կազմակերպության արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով,
- Գործուղումներ ՀՀ մարզեր։
Պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի տիրապետումը կդիտվի որպես առավելություն,
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Այս պահին կդիտարկվեն միայն արական սեռի ներկայացուցիչների ռեզյումեները։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե։
Թեկնածուի նկարի առկայությունը ռեզյումեին կից՝ պարտադիր է։
Աշխատավարձը` մրցակցային:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: