Բժշկական կենտրոնի մաքրուհի/մայրապետ
Dalimed medical center
Նկարագրություն
Բժշկական կենտրոնում պահանջվում է մաքրուհի
Պարտականություններ
- Իրականացնել բժշկական կենտրոնի ողջ տարածքի մաքրությունը, խնամքով օգտագործել իրեն հանձնած գույքը,
- Տեղեկանալ և ապահովել բժշկական կենտրոնի սանիտարա-հիգիենիկ և համաճարակային հրամանների և հրահանգների անմիջական կատարումը,
- Հաճախորդների հետ լինել բարեհամբույր, համբերատար, ուշադիր և քաղաքավարի։
Պահանջներ
- Կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Պարտադիր հմտություններ,
- Ցանկալի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ 08:30- 17:00, շաբաթ՝ 08:30-ից 15:00։
ԴԱԼԻՄԵԴ բժշկական կենտրոնը ժանանակակից եվրոպական սարքավորումներով եվ փորձառու մասնագետներով հագեցած կենտրոն է, որն իր գործունեությունն է սկսել 2023 թվականի մարտի մեկից:
Դալիմեդը ամբուլատոր բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ժամանակակից սարքավորումներն ու առաջատար մասնագետները։
Կենտրոնը հատուկ կառուցված է որպես բժշկական կենտրոն, հաշվի են առնված պացիենտի կոմֆորտի համար անհրաժեշտ բոլոր պայմանները և միջազգային չափանիշները։ Մեր կենտրոնում կարող եք անցնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ և միանգամից տեղում ստանալ խորհրդատվություն և բուժում մեր նեղ մասնագետներից։ Մենք մեր առաքելությունն ենք համարում համատեղել բարձրակարգ բուժումն ու արագ սպասարկումը՝ խնայելով պացիենտների ժամանակը։ Մենք ցանկանում ենք ստեղծել բժշկին դիմելու և պրոֆեսիանալ բժշկական ծառայություններ ստանալու նոր մշակույթ, որտեղ չկան երկարատև հերթեր, այլ առկա է պացիենտակենտրոն վերաբերմունք ու տրամադրող միջավայր։