Get our free app. It won't take up space on your device

Բժշկական կենտրոնի ադմինիստրատոր

HR solutions Armenia LLC

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 150,000-300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: In shifts, 10 hour shift
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Medical, Health
Deadline:
7/24/2026

📍 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 | Աշխատանքային գրաֆիկ՝ 2/2, ժամը 09:00-20:00

HR Solutions Armenia-ն իր գործընկեր` Maletti Բժշկական կենտրոնի համար փնտրում է փորձառու Ադմինիստրատորների՝ ովքեր կապահովեն բժշկական կենտրոնի պացիենտների բարձրակարգ սպասարկումը, գրանցումների և ընդունելությունների համակարգված կազմակերպումը, ինչպես նաև կենտրոնի ադմինիստրատիվ և դրամարկղային գործընթացների անխափան իրականացումը։

Maletti Clinic-ը այն վայրն է, որտեղ առողջությունն ու գեղեցկությունը դառնում են մի ամբողջություն։ Այն գործում է 2011 թվականից և առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ մաշկաբանություն, կոսմետոլոգիա, ստոմատոլոգիա, ֆիզիոթերապիա, սոնոգրաֆիա և վերականգնողական բժշկություն, ներառյալ՝ մանուալ թերապիա և բուժական մերսումներ։

Հիմնական գործառույթներ

  • Իրականացնել պացիենտների ընդունում և գրանցում
  • Կազմակերպել և համակարգել բժիշկների այցերի ժամանակացույցը
  • Պատասխանել հեռախոսազանգերին և առցանց հարցումներին
  • Իրականացնել պացիենտների այցերի հիշեցումներ և հետադարձ զանգեր
  • Տրամադրել տեղեկատվություն ծառայությունների, գների, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ
  • Ներկայացնել բուժական և կոսմետոլոգիական փաթեթները պացիենտներին
  • Կատարել դրամարկղային գործառնություններ և վարել անկանխիկ մուտքերի հաշվառում
  • Ընդունել վճարումներ և տրամադրել համապատասխան փաստաթղթեր
  • Հետևել ընդունարանի և սպասասրահի պատշաճ վիճակին
  • Ապահովել այցելուների հյուրընկալ ընդունելությունը
  • Մասնակցել հաճախորդների սպասարկման որակի բարելավման գործընթացներին
  • Ապահովել պացիենտների տվյալների գաղտնիությունը
  • Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ և ներկայացնել տնօրինությանը

Մասնագիտական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (բժշկական, կառավարման, սպասարկման կամ հարակից ոլորտներում կրթությունը կդիտվի որպես առավելություն)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հաճախորդների սպասարկման ոլորտում (բժշկական կենտրոնում կամ կլինիկայում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն
  • Microsoft Office ծրագրերի իմացություն
  • CRM կամ գրանցումների համակարգերի հետ աշխատելու հմտություն
  • Դրամարկղային սարքերի հետ աշխատելու փորձ
  • Հաղորդակցման բարձր հմտություններ
  • Հաճախորդամետ մտածողություն
  • Պատասխանատվություն և կարգապահություն

Սույն հաստիքի համալրումը իրականացվում է HR Solutions Armenia LLC-ի կողմից, որը իրականացնում է Maletti Clinic -ի համար համապատասխան թեկնածուների ընտրության, գնահատման և ներկայացման ամբողջ գործընթացը՝ ապահովելով մասնագիտական և օբյեկտիվ համալրում։

Աշխատելով Maletti բժշկական կենտրոնում Դուք կունենաք.

  • 150,000 – 300,000 ՀՀ դրամ աշխատավարձի հնարավորություն՝ ֆիքսված օրավճար 10,000 ՀՀ դրամ + բոնուսային համակարգ
  • Առողջության ապահովագրություն
  • 20% զեղչ բժշկական կենտրոնի ծառայություններից

Եթե կարծում եք, որ Դուք եք այն թեկնածուն՝ ում մենք փնտրում ենք, ապա շտապեք ուղարկել Ձեր CV-ն:

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media