Բժիշկ-ռադիոլոգ
Erebuni Medical Center
Նկարագրություն
« Էրեբունի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում բժիշկ-ռադիոլոգի՝ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա ծառայությունում աշխատելու համար
Պարտականություններ
- Գործող չափորոշիչներին համապատասխան կատարել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ ( ՄՌՏ ) հետազոտություններ
- ՄՌՏ հետազոտությունների ժամանակ ստացված քանակական և որակական տվյալների հիման վրա տրամադրել ախտորոշիչ եզրակացություն
- Տալ ստացված պատկերների ֆիզիկական և բժշկական հիմնավորումները
- Պացիենտներին և/կամ բուժող բժիշկներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կրթություն (կլինիկական օրդինատուրան ավարտած՝ ճառագայթային ախտորոշման գծով)
- Ճառագայթային ախտորոշման ընդհանուր հարցերի և ժամանակակից մեթոդների իմացություն
- ՄՌՏ հետազոտությունների իրականացման և մեկնաբանման առնվազն 2+ տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային ծրագրերի (PACS համակարգեր) և լեզուների իմացություն:
- Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի տիրապետում,
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում, թիմում աշխատելու ունակություն
- Պացիենտների և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցման հիմունքների տիրապետում
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 9։00-17։00 և հերթապահություն 17:00-09:00 համաձայն հաստատված ժամանակացույցի
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ՝ «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում են, անհետաձգելի բուժօգնության, ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, սրտաբանական և սրտանոթային ինվազիվ վիրաբուժության և նյարդավիրաբուժության ծառայություններ: Կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք ու բաժին, ինչպես նաև ծննդատուն ու պոլիկլինիկա, ինչպես նաև Միջուկային բժշկության Եվրոպական կենտրոն: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը տարեկան ծնվում է 5.000 երեխա, պոլիկլինիկան սպասարկում է 35.000 բնակչի: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: ՀՀ կառավարության ներդրած խոշոր և ռազմավարական ծրագրերը հաջողությամբ իրականացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատում է 415 բժիշկ և 641 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում է ստացիոնար բուժում: Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում: Բժշկական ծառայությունների արդիականացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» և այլ առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Ընդլայնելով կապերն աշխարհի հայտնի կլինիկաների հետ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնը հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության հնարավորություններ է ստեղծում:«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր: