Բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ
GDC dental shop
Նկարագրություն
Dashtoyan բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի մասնագիտացված բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի՝ միանալու մեր էսթետիկ բժշկության թիմին։ Եթե ունեք մասնագիտական փորձ, սիրում եք աշխատել մարդկանց հետ և կարևորում եք բարձրակարգ սպասարկումն ու թիմային աշխատանքը, ապա սպասում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Պացիենտների ընդունում, խորհրդատվություն և սպասարկում
- Մաշկի վիճակի մասնագիտական գնահատում և անհատական բուժման/խնամքի ծրագրի կազմում
- Պացիենտների բժշկական փաստաթղթերի և պատմության վարում
- Բուժման ընթացքի վերահսկում և հետագա խնամքի վերաբերյալ ցուցումների տրամադրում
- Բարձր մակարդակի սպասարկման և մասնագիտական էթիկայի պահպանում
- Հոգատար և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կրթություն՝ մաշկաբան-կոսմետոլոգի որակավորմամբ
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Բարձր պատասխանատվության զգացում, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Կոկիկ արտաքին և պրոֆեսիոնալ մոտեցում
Հավելյալ նշումներ
Եթե ցանկանում եք դառնալ Dashtoyan բժշկական կենտրոնի թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ կապ հաստատեք մեզ հետ։
GDC (Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին: