Բիզնեսի զարգացման մասնագետ
«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող մասնագետ, որը կզբաղվի արտաքին տնտեսական գործունեության կազմակերպմամբ, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և առևտրային գործընթացների իրականացմամբ։
Պարտականություններ
- Ընկերության արտաքին տնտեսական գործունեության կազմակերպում (ներմուծում, արտահանում, պայմանագրեր),
- Բանակցությունների վարում օտարերկրյա գործընկերների և մատակարարների հետ,
- Արտաքին առևտրային պայմանագրերի նախապատրաստում, համաձայնեցում և կատարողականի վերահսկում,
- Մատակարարումների լոգիստիկայի կազմակերպում և փոխադրող ընկերությունների հետ համագործակցություն,
- Առևտրային առաջարկների պատրաստում, գների և մարժայի հաշվարկ,
- Շուկայի, գների և պահանջարկի վերլուծություն,
- Գործընկերների պարտավորությունների և մատակարարումների ժամկետների վերահսկում,
- Վաճառքների, կանխատեսումների և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
- Գործարար նամակագրության վարում անգլերենով։
Պահանջներ
Կրթություն
- Բարձրագույն կրթություն (լոգիստիկա, տնտեսագիտություն, մենեջմենթ),
- Ցանկալի է տեխնիկական կրթություն։
Աշխատանքային փորձ
-
3–5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում։
Արտաքին տնտեսական գործունեության և նորմատիվ բազայի իմացություն
- Ինկոտերմս (Incoterms),
- Պայմանագրերի պատրաստում և վերլուծություն,
- Սերտիֆիկացման գործընթացների իմացություն։
Բանակցությունների հմտություններ
- Բանակցությունների վարում տարբեր մակարդակներում,
- Գործարար նամակագրության կազմում և վարում։
Օտար լեզուների իմացություն
- Անգլերեն՝ պարտադիր (Upper-Intermediate+),
- Ռուսերեն՝ ցանկալի։
Կազմակերպվածություն
- Պլանավորման և ժամկետների պահպանման կարողություն,
- Փաստաթղթերի կառավարման և համակարգման հմտություններ։
Սթրեսակայունություն
- Աշխատելու ունակություն ճնշման տակ,
- Հարմարվողականություն տարբեր ժամային գոտիների և ֆորս-մաժորների պայմաններում։
Առևտրային մտածողություն
- Գների ձևավորման և մարժայի հաշվարկի ըմբռնում,
- Շուկայի և մրցակցության վերլուծության հմտություն։
Օֆիսային ծրագրերի իմացություն
-
Համոզված տիրապետում Excel, Word և այլ օֆիսային գործիքների։
Վերլուծության և հաշվետվության հմտություններ
- Պահանջարկի և վաճառքների վերլուծություն,
- Կանխատեսումների և հաշվետվությունների կազմում։
Հավելյալ նշումներ
💼 Աշխատանքի պայմաններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 15:00, ընդմիջում՝ 13:00 – 14:00։
«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության բնույթը կոմերցիոն է՝ իրականացնում է մասնագիտական ապրանքների ներմուծում և վաճառք: «Մեյդ Թու Մեյք» ընկերությունը համագործակցում է ՀՀ-ում արտադրության, արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, առևտրի ոլորտի կազմակերպությունների, պետական մարմինների և անհատ ձեռներեցների հետ: Մեր կողմից առաջարկվող ապրանքները ապահովում են աշխատանքի որակի բարելավում և աշխատանքային պայմանների անվտանգություն: Մեր ապրանքների բարձր որակը և հուսալիությունը ամրագրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սերտիֆիկացնող կառույցների կողմից:
Մենք հանդիսանում ենք համաշխարհային համբավ վայելող ապրանքանիշների ներմուծող կազմակերպություն, որոնց արտադրանքը տարիներ շարունակ հայտնի է եղել ու շարունակում է լինել՝ որպես առաջին արձագանքողը շուկայում ձևավորվող պահանջմունքներին և չլուծված խնդիրներին, գերակա դիրք է վայելում բարձր որակ և արդյունավետություն ներկայացնող արտադրանքների շարքում:
«Մեյդ Թու Մեյք» ընկերության կարգախոսն է «նորարարական լուծումներ ձեր խնդիրներին», որը նշանակում է՝ գիտատեխնիկական առաջընթացը, մարդկանց փոփոխվող պահանջմունքները, համաշխարհային շուկայում մրցակցության սրընթաց զարգացումը մեզ ստիպում են միշտ մեկ քայլ առաջ մտածել և սպառողին առաջարկել միայն լավագույնը:
«Մեյդ Թու Մեյք» ընկերությունը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչ ամերիկյան 3M, DuPont, ֆրանսիական Coverguard, իտալական OECE, ռուսական РАТ ապրանքանիշերի: