
Բիզնես գործառույթներ բաժնի աշխատակից (BC clerk)
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստանը ընդլայնում է իր գործունեությունը և փնտրում է բիզնես գործառույթների բաժնի աշխատակցի, ով պատասխանատու կլինի ապրանքների ամենօրյա պատվերների իրականացման համար:
Պարտականություններ
- Ապրանքատեսականու պատվերների մուտքագրում,
- Տարբեր բաժինների ամենօրյա պատվերների գրանցում և ուղարկում,
- Պատվերների գործընթացի ստուգում և հետևում,
- Աշխատանքային ֆայլերի պատրաստում,
- Ընկերության ներքին ընթացակարգերի պահպանման պարբերական հետևում,
- Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ առաջադրանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համանման աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
- Համակարգչային գրագիտություն՝ MS office փաթեթի իմացություն,
- Անգլերենի միջին մակարդակի իմացություն,
- Պատասխանատվության զգացում, թիմակիցներին օգնելու պատրաստակամություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Սովորելու ձգտում, դրական տրամադրվածություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6օրյա գրաֆիկով է, երկ-ուրբ. 09:00-18:00 (13-15:00 ընդմիջում), շաբաթ օրը՝ 09:00-13:00
Ընտրված թեկնածուն անցնում է համապատասխան ուսուցում, տրամադրվում է բժշկական ապահովության փաթեթ
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին:
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: