Bitrix24 համակարգային ադմինիստրատոր (On-Premise)
Concern-Energomash CJSC
Նկարագրություն
"Կոնցեռն-Էներգոմաշ" ՓԲԸ փնտրում է փորձառու և պատասխանատու Bitrix24 համակարգային ադմինիստրատորի, ով կստանձնի մեր տեղային (On-Premise) պորտալի ամբողջական կառավարումը և ընկերության աշխատակիցների ամենօրյա տեխնիկական աջակցությունը:
Պարտականություններ
- Տեղային պորտալի անխափան աշխատանքի ապահովում և համակարգի պարբերական թարմացումների կառավարում:
- Գործընկերների բազաների կառավարում, օպտիմալացում:
- Բիզնես պրոցեսների (Business Processes) և խելացի սցենարների (SPA) նախագծում, գրում և ներդրում:
- Օգտատերերի հաշիվների ամբողջական կառավարում (ստեղծում, խմբագրում, իրավունքների և դերերի բաշխում, արգելափակում):
- CRM համակարգի կարգավորում՝ ըստ ընկերության բիզնես պահանջների:
- Աշխատակիցներին շարունակական տեխնիկական աջակցության տրամադրում և առաջացած խնդիրների արագ լուծում:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում:
-
Bitrix24-ի կառավարման աշխատանքային փորձ (ցանկալի է):
-
Գործընկերներ բազաների կառավարման գործիքների իմացություն և աշխատանքային փորձ:
-
Բիզնես տրամաբանության ըմբռնում և պրոցեսների ավտոմատացման հմտություններ:
-
Խնդիրների վերլուծության և դրանք օպերատիվ լուծելու ունակություն:
-
Թիմում աշխատելու և ոչ տեխնիկական անձնակազմի հետ հստակ հաղորդակցվելու հմտություն:
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն,
- Դասընթացներ։
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: