
Բեռնատար մեքենայի վարորդ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բեռնատարի վարորդի, ով իրականացնելու է Ucom ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի վարում։
Պարտականություններ
- Վարել ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը
- Ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի վերաբերյալ
- Շահագործել տրանսպորտային միջոցը խնամքով
- Ապահով տրանսպորտային միջոցի անվտանգ աշխատանքը՝ խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել ղեկավարին։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Տրանսպորտային միջոց վարելու նվազագույնը 5 տարվա փորձ
- Վարորդական իրավունք BC
- Պարտաճանաչություն
- Թիմայնություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։