Բեռնակիր մեքենայի վարորդ
Spayka LLC
Նկարագրություն
Ընկերության արտադրական պահեստում իրականացնել բեռնակիր մեքենայի վարորդի աշխատանքը:
Պարտականություններ
- Կատարել բեռնատարների բարձում-բեռնաթափում;
- Կատարել պատրաստի և մթերված արտադրանքի տեղափոխություն պահեստ կամ բեռնատարների մեջ;
- Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները
Պահանջներ
- Պարտաճանաչ,կարգապահ
- Արտադրական ոլորտում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
- Արագ կողմնորոշվող
- Պատասխանատու
- Թիմում աշխատելու
Հավելյալ նշումներ
Հերթափոխային աշխատանքային գրաֆիկ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 850 450 հեռախոսահամարով:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: