Get our free app. It won't take up space on your device

Բենզալցակայանի մենեջեր

ART PETROL LLC

Location: Erebuni, Yerevan
Salary:
Monthly 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
11/14/2026

Նկարագրություն

«Արտ Պետրոլ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող բենզալցակայանի մենեջերի, ով կապահովի բենզալցակայանի ամենօրյա աշխատանքի արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումը, ինչպես նաև սպասարկման բարձր մակարդակը։

Հիմնական պարտականություններ

  • 3-4 բենզալցակայանի ամենօրյա աշխատանքի կազմակերպում և վերահսկում,

  • Աշխատակիցների աշխատանքի համակարգում, հերթափոխերի կազմակերպում և աշխատանքային կարգապահության վերահսկում,

  • Աշխատակիցների ներկայության, արտաքին տեսքի և սահմանված աշխատանքային կանոնների պահպանման վերահսկում,

  • Հաճախորդների սպասարկման որակի և ընկերության սպասարկման չափանիշների պահպանման վերահսկում,

  • Վառելիքի ընդունման, մնացորդների և իրացման գործընթացների վերահսկում,

  • Դրամարկղային գործառնությունների և օրվա հասույթի վերահսկում,

  • Բենզալցակայանի տարածքի, սարքավորումների և գույքի պատշաճ վիճակի վերահսկում,

  • Անվտանգության, հակահրդեհային և սանիտարական պահանջների պահպանման ապահովում,

  • Առաջացած տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրների վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին ժամանակին տեղեկացում և դրանց լուծման գործընթացի վերահսկում,

  • Հաճախորդների դիմումների և բողոքների պատշաճ կարգավորում,

  • Նոր աշխատակիցների աշխատանքի կազմակերպում և տեղում ուսուցում,

  • Պարբերական գույքագրումների կազմակերպում և մասնակցություն,

  • Ընկերության ղեկավարությանը անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկատվության ժամանակին տրամադրում,

  • Բենզալցակայանում ընկերության ներքին կանոնակարգերի և ղեկավարության հանձնարարականների կատարման ապահովում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

  • Կառավարման կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,

  • Ղեկավարելու և թիմի աշխատանքը արդյունավետ կազմակերպելու կարողություն,

  • Պատասխանատվության և կարգապահության բարձր զգացում,

  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու և խնդիրները արագ լուծելու կարողություն,

  • Հաշվետվությունների և փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և կազմակերպչական բարձր հմտություններ,

  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,

  • Բենզալցակայանի կամ մանրածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար զանգահարեք՝ 8506 (ներքին՝ 2)

Company օverview
address
Address
ք.Երևան,Ռոստովյան 9/7
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 77 609206

Արտ Պետրոլ ՍՊԸ-ն Հայաստանում գործող բենզալցակայանների ցանց է,որը սպառողին ներկայացնում է բարձրորակ վառելիքով և խանութներում առկա լայն տեսականիով ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media