Բենզալցակայանի լիցքավորող
Shell
Նկարագրություն
Աշխատակիցներ են անհրաժեշտ "Shell" միջազգային բրենդի ներքո գործող բենզալցակայաններում աշխատելու համար։
Այս պաշտոնը պահանջում է աշխատել դրսում բոլոր եղանակային պայմաններում: Ձեզանից կպահանջվի հագնել ընկերության համազգեստը և հագնվել եղանակին համապատասխան:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների որակյալ սպասարկում,
- Ներկայանալ աշխատանքի մաքուր համազգեստով,
- Լիցքավորել հաճախորդների մեքենաները,
- Վերահսկել վառելիքի դիսպենսերատորի արտաքին մասերի մաքրությունը և, եթե դրանք աղտոտված են, մաքրել դրանք,
- Պահպանել անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնները։
Պահանջներ
- Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ պարտադիր լուսանկարով: