Բենզալցակայանի ղեկավար
«Max Station»
Նկարագրություն
Max Oil-ը գործարկում է Բենզալցակայաններին կից Max Cafе սրճարանները, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար վայելելու համեղ իտալական սուրճ, համտեսել հոթ-դոգ և թարմ և անուշաբույր թխվածքներ, հաճելի մթնոլորտում սպասել մեքենայի լիցքավորմանը:
Պարտականություններ
- Բենզալցակայանում նյութական արժեքների հաշվառման վերահսկողություն (պատվեր, գույքագրում),
- Նավթամթերքի ընդունում, պահպանում, հաշվառում և վաճառք,
- Գումարային և անկանխիկ դրամական միջոցների շրջանառության հաշվառում և վերահսկողություն,
- Բենզալցակայանի անձնակազմի աշխատանքի կազմակերպում, անձնակազմի հավաքագրում, ադապտացիա և ուսուցում, աշխատանքային ժամանակի հաշվառում, աշխատանքի արտադրողականության գնահատում և աշխատանքի արդյունքներով պայմանավորված պարգևավճարների վճարում,
- Ընկերության ստանդարտներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաճախորդների սպասարկման կազմակերպում,
- Բենզալցակայանի և դրան վերաբերող տարածքի մաքրության վերահսկում,
- Բենզալցակայանի սարքավորումների տեխնիկական վիճակի, ընկերության գործող օրենսդրությանը և կանոններին համապատասխան շահագործման վերահսկողություն,
- Բոլոր կանոնների և ընթացակարգերի պահպանման, անհրաժեշտ սարքավորումների առկայության և աշխատանքային վիճակի վերահսկողություն, որոնք ապահովում են բենզալցակայանի անձնակազմի և հաճախորդների կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը։
Պարտադիր պահանջներ
- Առնվազն միջին մասնագիտական կրթության առկայություն,
- Վարորդական իրավունքի և անձնական մեքենայի առկայություն,
- Աշխատակազմի կառավարման փորձ (10 և ավել աշխատակիցներ),
- Մանրածախ առևտրում 1 տարուց և ավել աշխատանքային փորձ ղեկավար/տնօրեն պաշտոնում (հագուստի, կոսմետիկայի խանութ, սուպերմարկետ և այլ),
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
Ինքնակենսագրականը ուղարկել ռուսերեն կամ անգլերեն:
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ՝ 8:00-16:20, շաբաթ՝ 09:00-12:00:
- Գրանցում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն,
- Բժշկական ապահովագրություն (փորձաշրջանից հետո),
- Անվճար մասնագիտական ուսուցում և կարիերայի աճի հնարավորություն,
- Համազգեստի անվճար տրամադրում,
- Պարգևտրություն՝ կատարողականի դրական ցուցանիշներից կախված:
«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:
24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:
Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի: