
Բարմեն
Water World
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ում աշխատանքի են հրավիրվում
բարմեններ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Տիրապետել բարի աշխատանքներին, խմիչքների պատրաստման եղանակներին,
- Հաշվարկների և գույքագրումների իրականացում,
- Բարեհամբյուր վերաբերմունք հաճախորդներին։
Պահանջներ
- Սեռ` արական, իգական,
- Տարիք` 18-35 տարեկան,
- Ունենալ 1 տարվա աշխատանքային փորձ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում, ազնվություն։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 11․00 - 19․00։
Աշխատավարձ՝ ամսական 180 000 - 250 000 ՀՀ դրամ, կախված է մասնագիտական որակավորումից։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: