Բարիստա
Diana'z Artisan Patisserie
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարիստայի՝ մեր թիմին միանալու համար։ Փնտրում ենք սուրճի պատրաստման հանդեպ հետաքրքրված, պատասխանատու և հյուրերի հետ հաճելի շփում ստեղծող մասնագետի։ Եթե սիրում եք աշխատել գեղեցիկ միջավայրում և ցանկանում եք զարգանալ սուրճի մշակույթի ոլորտում, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
• Սուրճի և այլ տաք/սառը ըմպելիքների պատրաստում՝ ըստ հաստատված չափանիշների
• Հյուրերի սպասարկում և պատվերների ընդունում
• Մենյուի ըմպելիքների ներկայացում և հաճախորդներին ընտրության հարցում աջակցում
• Սուրճի որակի և մատուցման բարձր չափանիշների պահպանում
• Բարի մաքրության և աշխատանքային տարածքի կարգուկանոնի ապահովում
• Անհրաժեշտ ապրանքների վերահսկում և թիմի հետ արդյունավետ համագործակցություն
Պահանջներ
Կրթություն
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Աշխատանքային փորձ
Բարիստայի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Փորձ չունեցող, բայց սովորելու ցանկություն ունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Պարտադիր հմտություններ
• Հաճախորդների հետ շփվելու և բարեհամբույր սպասարկում ապահովելու կարողություն
• Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Արագ սովորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Կոկիկություն և կարգապահություն
Ցանկալի հմտություններ
• Բարիստայի աշխատանքի փորձ
• Սուրճի տեսակների և պատրաստման մեթոդների վերաբերյալ գիտելիքներ
• Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն
• Լատտե արտի կամ հատուկ սուրճերի պատրաստման հմտություններ
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք հաճելի և ստեղծագործ աշխատանքային միջավայր, մասնագիտական զարգացման հնարավորություն և ընկերական թիմ։
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային։
Աշխատանքային օրերը և ժամերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։