
Բարձման պատասխանատու
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունը փնտրում է փորձառու բարձման պատասխանատու։
Պարտականություններ
- Ղեկավարել և վերահսկել բարձման գործընթացը,
- Ապահովել բարձվող ապրանքների համապատասխանությունը պատվերներին,
- Վերահսկել անվտանգ բարձման գործընթացը,
- Կազմակերպել պահեստի աշխատողների աշխատանքները,
- Կազմել անհրաժեշտ փաստաթղթեր և հաշվետվություններ բարձումների վերաբերյալ,
- Իրականացնել աշխատանքի պահանջներին համապատասխան այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն՝ պարտադիր,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Խնդիրների լուծման հմտություն,
- Կազմակերպչական և կառավարման հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-շբթ․՝ 18։00-22։00։
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: