Նկարագրություն
«ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄՍ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ֊ն հրավիրում է աշխատանքի բանվորի՝ պահեստում աշխատելու համար։
Պարտականություններ
- Ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացում
- Ապրանքների պատրաստում և հավաքում առաքման համար
- պահեստավորվող ապրանքների ճիշտ դասավորվածություն
- Պահեստում կարգուկանոնի պահպանում
- Պահեստի ղեկավարի հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում-պարտաճանաչություն
- աշխատանքային կարգապահություն
- Ֆիզիկական աշխատանքի պատրաստվածություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ Ջրվեժ, Թևոսյան 9/11
-
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
-
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ
-
Շաբաթ և կիրակի հանգիստ
“Միլլեննիումս Դիստրիբյուշն” ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում ABC, Belinno, Novax, Mondi և այլ ապրանքանիշների ներկայացուցիչը։
«ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄՍ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ֊ն 2020թ-ից ի վեր իրականացնում է գրենական, տնտեսական ապրանքների և տպագրական թղթի լայն տեսականու ներկրման և իրացման ոլորտում գործունեություն: Ջանասեր աշխատանքի շնորհիվ մեր ընկերությունը ապրանքներ է մատակարարում 1000֊ից ավել տնտեսվարող սուբեկտների: Ընկերությունը անխափան գործակցում է ոլորտում գործող գրեթե բոլոր ցանցային խանութների և խոշոր տպարանների հետ:
«ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄՍ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ն ՀՀ-ում ներկայացնում է տարբեր ընկերությունների ապրանքանիշեր և համագործակցում է այնպիսի միջազգային ընկերությունների հետ ինչպիսիք են՝ «EUROPCELL GMBH», ТОВ «ERGO PACK», «CENTRAL NATIONAL-GOTTESMAN EUROPE GMBH», «ABC DETERJAN SAN. VE TİC. A.S», «CENTRUM», «BULEKO 2000», «MONDI», «SYKTYVKAR TISSUE GROUP», «TORRAS PAPEL» և այլ: