B2C վաճառքի մենեջեր
Ador
Նկարագրություն
Ադոռ ընկերությունը փնտրում է B2C վաճառքի մենեջեր:
Պարտականություններ
- Իրականացնել կազմակերպության արտադրանքի վաճառք, նոր հաճախորդների ներգրավմանը ուղղված աշխատանքներ, ապահովելով սպասարկման բարձր որակ,
- Թարմացնել հաճախորդների բազան,
- Հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ,
- Կատարել պատվերների ձևակերպում, կորդինացում և հետևել դրանց իրականացմանը,
- Պահպանել մշտական հետադարձ կապ հաճախորդների հետ, տրամադրելով տեղեկատվություն պատվերների արտադրական փուլերի վերաբերյալ,
- Ապահովել վաճառքի տեխնիկական գործընթացը (ծրագրի մեջ տվյալների մուտքագրում, ելքագրում),
- Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ՝ հաճախորդների հետ ստեղծելով վստահելի փոխհարաբերություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office –ի իմացություն (1C, Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
- Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն,
- Լարվածության տակ աշխատելու ունակություն և ճշտապահություն,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն:
Աշխատանքը գտնվում է Գարաժ մոլում` Մազմանյան 1 հասցեում:
«Ադոռ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին: Ընկերությունը հիմնադրման օրվանից մինչ այսօր զբաղվում է պրեմիում կարգի մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ և վաճառքով: Մուտք գործելով շուկա Ադոռը առաջին իսկ օրերից տրամադրում է դիզայներական, մշտապես թարմացվող հարուստ տեսականի և ձգտում է կատարելագործելով որակային հատկանիշները բավարարել ամենանրբաճաշակ հաճախորդներին:
Ադոռ ընկերության առաքելությունն է`
Բարելավել մարդկանց կյանքը` ստեղծելով ներդաշնակություն և հարմարավետություն:
Տեսլականը`
Արտադրել մուտքի և միջսենյակային բարձրակարգ դռներ անհատ և կորպորատիվ հաճախորդների համար, առաջարկելով տեխնիկական և դիզայներական լուծումների լայն հնարավորություն:
Տրամադրել ծառայությունների ամբողջական շրջանակ` չափագրումից տեղադրում: