B2B Վաճառքի մենեջեր
Innotek Market
Նկարագրություն
«Իննոթեկ Մարկետ» ՍՊԸ-ն փնտրում է B2B վաճառքի մենեջեր՝ ավտոպահեստամասերի և ավտոմեքենաների սպասարկման ոլորտում աշխատելու համար։
Նախագիծ՝ TOP TOOL — նոր կոնցեպտով բացվող ժամանակակից խանութ-սրահ, որը ներկայացնելու է ավտոսպասարկման և ավտոպահեստամասերի ոլորտի ապրանքներ։
Պարտականություններ
- Նոր B2B հաճախորդների որոնում և ներգրավվում
- Գործընկերների և գործող հաճախորդների հետ հարաբերությունների զարգացում
- Ավտոպահեստամասերի, գործիքների և հարակից ապրանքների ներկայացում և վաճառք
- Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն և համապատասխան ապրանքների առաջարկ
- Պատվերների ընդունում և վաճառքի գործընթացի ամբողջական կազմակերպում
- Հաճախորդների պարբերական այցելություններ և հանդիպումներ
- Վաճառքի պլանների իրականացում
Պահանջներ
- B2B վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի
- Ավտոպահեստամասերի, ավտոսպասարկման կամ հարակից ոլորտում փորձը՝ պարտադիր
- Վաճառքի և բանակցությունների հմտություններ
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն
- Արդյունքի և վաճառքի նկատմամբ ուղղվածություն
- Պատասխանատվություն, ակտիվություն և ինքնուրույն աշխատելու ունակություն
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ՝
- Աշխատավարձ՝ մաքուր 200․000 դրամ + վաճառքից տոկոսներ (մինչև 300.000-350.000)
- Աշխատանքային օրեր և ժամեր` 09։00-18։00
- Ավտոմեքենայի վառելիքի ծախսը հոգում է ընկերությունը։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։