B2B վաճառքի մենեջեր
X-Group
Նկարագրություն
«X Group»-ը փնտրում է փորձառու B2B վաճառքի մենեջերների:
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում,
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում,
- Ապահովել նոր հաճախորդների ներգրավում և վաճառքի ծավալների աճ,
- Հաճախորդներին տրամադրել ծառայության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում,
- Վաճառքի ծավալների ավելացում,
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Վաճառքի հմտություններ,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
- Վարորդական իրավունք,
- Սեփական մեքենայի առկայություն:
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: